Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Լոռու արվեստագետները»

«Լոռու արվեստագետները»
02.11.2017 | 20:20

Նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ռեժիսոր Իվան Անտոնյանի հեղինակային «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարի հաջորդ ցուցադրությունը։

Ֆիլմը պատմում է արվեստագետ Ռիմա Մկրտչյանի մասին:

Միջոցառման ընթացքում Ռիմա Մկրտչյանի որդին՝ Ջիվան Սարգսյանը, կընթերցի Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմից հատվածներ: «Լոռու արվեստագետներ» ֆիլմաշարը հանրության ուշադրությանն է ներկայացնում Լոռու մշակութային կյանքի ծավալած գործունեությունը:


Ֆիլմի հեղինակ և ռեժիսոր Իվան Անտոնյանը դասախոսում է Հայաստանի ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, հանդիսանում է «Մաշտոց» հանդեսի գեղարվեստական խմբագիրը, ՀՀ ժուռնալիստների միության անդամ է և «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալակիր:

Դիտվել է՝ 1665

Մեկնաբանություններ